slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բյուրոյի փորձագետների և բելառուս գործընկերների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ԴՆԹ հետազոտությունների վերաբերյալ

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև գործող տարեկան համատեղ աշխատանքային պլանի համաձայն՝ Բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները Բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ, նոյեմբերի 22-ին տեսակապի միջոցով կլոր սեղան-քննարկում են ունեցել բելառուս գործընկերների հետ:
Բյուրոյի փորձագետները Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի դատաբժշկական և դատահոգեբուժական գիտահետազոտական լաբորատորիայի փորձագետներին են ներկայացրել Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքում իրականացվող փորձաքննությունների ընթացքում կիրառվող մեթոդները, ԴՆԹ լաբորատորիայի հնարավորությունները, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերը:
Բելառուս գործըներներն էլ իրենց հերթին ներկայացրել են գիտագործնական կենտրոնի դատաբժշկական և դատահոգեբուժական գիտահետազոտական լաբորատորիայում իրականացվող կենսաբանական հետքերից և կենդանական ծագման օբյեկտներից ԴՆԹ-ի անջատման և ԴՆԹ բնութագրերի ստացման ընթացակարգերը, առանձնահատկությունները, ԴՆԹ նույնականացման հետազոտությունների ընթացքում ծագած խնդիրները և այլն:
Արդյունավետ քննարկում է ծավալվել ԴՆԹ նույնականացման հավաքածուների, ծախսերի արդյունավետ կառավարման, գործնականում ի հայտ եկող խնդիրների լուծման, ստացվող արդյունքների վերլուծության և այլ մասնագիտական հարցերի շուրջ:
Փորձագիտական ստորաբաժանումների համապատասխան փորձագետների հետ քննարկումների արդյունքում նախանշվել են փորձի փոխանակման շրջանակներում իրականացվելիք համատեղ աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
Նման ձևաչափով մասնագիտական քննարկումները կրում են շարունակական բնույթ:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow